National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.04.2005
Կվարկավորվեն հանրապետության հյուսիս-արեւելյան մարզերը

Ապրիլի 12-ին Ազգ ային ժողովը շարունակեց չորսօրյա նիստերի աշխատանքը:
Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը խորհրդարանի քննարկմանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Սերմերի մասին» եւ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, նշելով, որ ընդունվել են պատգամավորների ներկայացրած առաջարկները, որոնց արդյունքում օրենքները լրամշակվել են: Օրինագծերի վերաբերյալ արտահայտվեցին գլխադասային հանձնաժողովների դրական եզրակացությունները:

Այնուհետեւ Դավիթ Լոքյանը խորհրդարանի քննարկմանն առաջարկեց 2005 թվականի հունվարի 28-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգայի ն հիմնադարամի միջեւ ծրագրի փոխառության  / Գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման ծրագիր/  համաձայնագիրը, որի վավերացման դեպքում հանրապետության գյուղատնտեսության ոլորտին զարգացման նպատակով կհատկացվի 10 մլն դոլար վարկ: Կվարկավորվեն հանրապետության հյուսիս-արեւելյան մարզերի` Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Արագածոտնի եւ Սյունիքի բնակիչները, մասնավորապես` աղքատ ֆերմերները, միկրո, փոքր ու միջին գյուղատնտեսական եւ գյուղական ձեռնարկությունների առկաու պոտենցիալ սեփականատերերը եւ աշխատողները:
Ծրագիրն աշխատելու է երկու ժամկետով`  երկարաժամկետ` 70 տոկոս եւ կարճաժամկետ` 30 տոկոս: Երկարաժամկետ վարկավորումը կլինի մինչեւ 9 տոկոս տոկոսադրույք ով եւ 7 տարի մարման ժամկետով: Վարկավորումը կիրականացնեն հանրապետության բոլոր բանկերը: Ըստ նախարարի, ծրագիրը կսկսի գործել հավանաբար հունիսի կեսից:

Համաձայնագրի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովների եզրակացությունները դրական էին:

ԱԺ վերջին նիստի մեկ ժամը ԱԺ կանոնակարգի համաձայն տրամադրվեց պատգամավորների հայտարարություններին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am